Ադրբեջանի Շամախիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պիրգուլու կայարանից 14 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 45 կմ խորության վրա: