Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնի համար մի քանի թեկնածու է քննարկվում, գրել է «Հրապարակ» թերթը։
«Նրանց թվում են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը (Նիկոլ Փաշինյանի սանիկը) և նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ում հովանավորում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին։
Փաշինյանը որոշումներ էր ստորագրել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։