Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կանչը հաջորդել է «COP29-ի համատեքստում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների դեմ ուղղված անընդունելի հայտարարություններին», ինչի արդյունքում Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված էր չեղարկել մասնակցությունն այս համաժողովին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով համաժողովում, խոսել էր, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից իր անդրծովյան տարածքներում կատարած «հանցագործությունների» մասին։ Դրանից հետո Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը չեղարկել էր իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ը գագաթնաժողովին։