ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 389,19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,22 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 410,52 դրամ (նվազել է 0,27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492,68 դրամ (աճել է 1,14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,88 դրամ (նվազել է 0,01 դրամով):