Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՊՆ նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նոյեմբերի 5-ին Նեթանյահուն պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել էր Գալանտին և նրա փոխարեն նշանակել Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։
«ՄՔԴ-ի Նախաքննական Պալատը միաձայն երկու որոշում է կայացրել՝ մերժելով Իրայելի բողոքարկումները, որոնք բերվել են Հռոմի կանոնադրության ներքո, Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է տրվել Պաղեստինի տարածքում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Իսրայելը պաշտոնական առարկություն էր ներկայացրել ՄՔԴ՝ սեպտեմբերին Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու՝ դատախազի պահանջի օրինականության վերաբերյալ։