Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 44 000 պաղեստինցի է սպանվել, գրեթե 104 300-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Անցած տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական բանակի զոհերի թիվը հասել է 44 056-ի, 104 268 մարդ վիրավորվել է»,- նշել են գերատեսչությունում։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։