Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 10-13 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 13-16 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան, լեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 22-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։