Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող էն-Նակուրա բնակավայրին՝ կիրառելով ֆոսֆորային զինամթերք, հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ բնակավայրում գտնվող գյուղերից մեկը նույնպես հրետակոծության է ենթարկվել։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: