Ամերիկացի գործարար Իլոն Մասկը գերազանցել է 2021-ին իր սահմանած ռեկորդը՝ նորից դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը, գրում է Bloomberg-ը։
Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունն այժմ կազմում է 347,8 մլրդ դոլար, հավելել է պարբերականը։
Ըստ պարբերականի՝ նրա ունեցվածքն ավելացել է նոյեմբերի 22-ին Tesla-ի բաժնետոմսերի գների 3,8% աճի և ֆինանսավորման նոր փուլի շնորհիվ, որը Մասկի արհեստական ինտելեկտի ստարտափ xAI-ի կողմից գնահատվում է 50 մլրդ դոլար։
2021-ի նոյեմբերին Մասկը պատմության մեջ առաջին մարդն էր դարձել, որի կարողությունը գերազանցել էր 300 մլրդ դոլարը: