Նոյեմբերի 25-ին Հայաստանում Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 11-13, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 9-11 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 12-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 2-5, հովտային շրջաններում 5-10, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 8-9 աստիճան տաքություն: