ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով առևտրատնտեսական հարաբերությունները, հայտնել են Կրեմլից։
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են հոկտեմբերի 23-ին Կազանում քննարկված երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։
«Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացումը։ Հաշվի առնելով դա՝ կանցկացվեն շփումներ պրոֆիլային գերատեսչությունների գծով։ Անդրադարձ է կատարվել նաև մի շարք միջազգային թեմաների»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովն անցկացվել է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։
Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիան շահագրգռված է ԲՐԻԿՍ-ին անդամակցությամբ։