Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում է տնտեսական համագործակցության հարցեր, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Շարունակելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցը, էականորեն քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են միջազգային որոշ թեմաների, նշված է հաղորդագրության մեջ։