Սարատովի մարզի Մարկս քաղաքում ճանապարհային կոնֆլիկտի ժամանակ վարորդը կրակել է երկու տղամարդու վրա, որոնցից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հայտնել է Коммерсант-ը։
Կայքի հաղորդմամբ, հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նախնական հետաքննության տվյալներով՝ կոնֆլիկտի ժամանակ մասնակիցներից մեկը կրակ է բացել երկու տղամարդու վրա, ովքեր գտնվել են մեկ այլ մեքենայում։
Газета.ru-ն հայտնել է, որ կրակոցների կասկածյալը գործարար Ռուբիկ Հակոբյանն է։ Նա կրակոցներից հետո վերադարձել է տուն, որտեղից նրան ձերբակալել են, գրել է կայքը։