Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, ով հրաժարական է տվել ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով, կառաջադրի իր թեկնածությունը հանրապետության ղեկավարի առաջիկա արտահերթ ընտրություններում, հայտարարել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Անպայման մասնակցելու եմ Աբխազիայի քաղաքական կյանքին։ Մենք մասնակցելու ենք ընտրություններին, իմ թիմը կմասնակցի»,- ասել է նա։
Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ մինչև 2025թ․ փետրվարի 19-ը։ Աբխազիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը հստակեցնում է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի մանրամասները։ Ընդդիմությունը քննադատել էր փաստաթուղթն ու բողոքի ցույցեր սկսել։ Նախագահ Բժանիան հայտարարել էր, որ կշարունակեն պաշտոնավարել` չնայած բողոքի ցույցերին, սակայն ի վերջո՝ հրաժարական էր տվել։