Իսրայելն ու շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը, հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ կողմերը «շատ մոտ են» համաձայնությանը, չնայած «իսրայելական հարձակումների» աճին։ «Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, բայց դեռ կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն»,- հեռուստաալիքին ասել է հրեական պետության ներկայացուցիչը:
Ավելի վաղ իսրայելական Ynet լրատվական պորտալը հայտնել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում Հեզբոլլահի հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրին, որն այժմ ենթակա է կառավարության վերջնական հաստատմանը։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: