ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 390,14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,38 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409,14 դրամ (աճել է 2,74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490,80 դրամ (աճել է 2,43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,75 դրամ (նվազել է 0,04 դրամով):