Եգիպտոսում՝ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված նավում ՀՀ քաղաքացիներ չկան, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նոյեմբերի 25-ին մոտ 31 զբոսաշրջիկ տեղափոխող Sea Story զբոսաշրջային զբոսանավ էր խորտակվել։ 31 զբոսաշրջիկից բացի նավում կային անձնակազմի 14 անդամ։
ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ վերջին տվյալներով փրկարարները 28 մարդու գտել են, 17-ին որոնելու աշխատանքները շարունակվում են։