Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իր Facebook-յան էջում հայտնել է վարչապետ Նիոլ Փաշինյանը։
Հակոբյանը Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնն զբաղեցնում է 2022-ի հոկտեմբերից։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։