Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:50-ին՝ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք։
Երկրաշարժի ուժգնությունը 4,4 մագնիտուդ էր, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որն զգացվել էր նաև Հայաստանում։