112 տարեկան հասակում մահացել է Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը՝ աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնում է BBC-ին։
Թինիսվուդը ծնվել է 1912 թվականի օգոստոսի 26-ին՝ Լիվերպուլում, «Տիտանիկ»-ի խորտակման տարում։ Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
2012-ին, 100 տարեկան դառնալուց ի վեր, նա Մեծ Բրիտանիայի միապետից ստանում էր ծննդյան օրվա բացիկ՝ նախ հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ II-ից, ով նրանից փոքր էր գրեթե 14 տարով, իսկ վերջերս՝ թագավոր Չարլզ III-ից:
Աշխարհի ամենատարեց կինը և ամենատարեց մարդը ճապոնուհի Տոմիկո Իտոկան է, ով ներկայումս 116 տարեկան է։
Օգոստոսի 20-ին Իսպանիայում 117 տարեկան 168 օրական հասակում մահացել էր Մարիա Բրանյաս Մորեյրան՝ աշխարհի ամենատարեց մարդը։