Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Սիրունյանը ծնվել է 1971 թվականին Վրաստանում: 1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1993-2009թթ. աշխատել է Գլխավոր դատախազությունում որպես վարչության դատախազ: 2001թ. մինչեւ օրս դասավանդում է ԵՊՀ-ի քաղաքացիական դատավարության ամբիոնում:
Նոյեմբերի 13-ին մամուլը գրել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում որոշել են քվեարկել ԲԴԽ թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի օգտին։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։
Նոյեմբերի 22-ին վարչապետը մանրամասներ էր ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին: Նա հայտարարել էր, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր, և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։ Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել է «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը: