Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում վթարի հետևանքով 5 մարդ է տուժել, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: