Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։ Նշվել է, որ «չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ Տիգրանաշեն գյուղի մերձակայքում գտնվող տարածաշրջան և մասնակցել է հակաադրբեջանական գործողությունների՝ «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։ «Այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նոյեմբերի 25-ին Լեհաստանի նախագահը կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ ժամանել էր Հայաստան։ Դուդան այցելել էր հայ-ադրբեջանական սահման և ծանոթացել ԵՄ առաքելության գործունեությանը։
Նոյեմբերի 26-ին Դուդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի նախագահին էր ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։
Նոյեմբերի 27-ին ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի կապակցությամբ՝ սպառնալով «դիվանագիտական միջոցներ» կիրառել։
ՀԱՊԿ-ին Հայաստանի վերաբերմունքը Պուտինը կապել է ներքաղաքական խնդիրների և ԼՂ-ի հետ
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր...