Հայաստանի մարզերում դեկտեմբերի 1-ի ցերեկն ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 0-2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-7 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 4-6 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 6-8 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի տաքությունը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-7 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0-3 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 1-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 3 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։