ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան մինչև տարեվերջ նախատեսված չէ, սակայն, անհրաժեշտության դեպքում, այն կարող է արագ համաձայնեցվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Դա դեռ ժամանակացույցի մեջ չէ, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ, թեև անհրաժեշտության դեպքում կարելի է արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կարելի՞ է ակնկալել, որ Իրանի նախագահի այցը Ռուսաստան տեղի ունենա մինչև տարեվերջ։