Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Հայաստանի դժվարանցանելի ճանապարհների մասին և կոչ արել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար։
Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ՝ Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միաժամանակ՝ դեպարտամենտից նշել են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: