Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելն «արտակարգ դրություն» է հայտարարել մի շարք դատախազների իմպիչմենթի ենթարկելու ընդդիմության փորձից և կառավարության բյուջեի առաջարկի մերժումից հետո, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Հանրապետությունում արգելվել է քաղաքական կուսակցությունների և Ազգային ժողովի գործունեությունը։ Արգելվել է նաև մարզային խորհրդարանների գործունեությունը։ Ազգային ժողովի շենքի մուտքն արգելափակվել է։