Վթարի հետևանքով էլեկտրամատակարարումը դադարեցվել է Երևանի թաղամասերից մեկում և Կոտայքի մարզի երկու գյուղերում, հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Վթարի մասին տեղեկությունը հաստատել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի ծառայությունից։
Գերատեսչության փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության Զովունի ենթակայանում։ Ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր։
Նշվում է, որ արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: