Խորհրդարանը հաստատել է 2025 թվականի ՀՀ պետական բյուջեն։ Կողմ է քվեարկել 62, դեմ՝ 30 պատգամավոր։
Նախագծի համաձայն՝ 2025 թվականին բյուջեի ծախսերը կկազմեն 3,4 տրլն դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2,7 տրլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ։
Պետբյուջեի եկամուտները կկազմեն 2,8 տրլն դրամ, ինչը 35,5 մլրդ դրամով պակաս է բյուջեի նախագծի նախնական տարբերակից։ Պետբյուջեի դեֆիցիտը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5%-ի մակարդակում և կազմել 604 մլն դրամ։
Պաշտոնական դրամաշնորհներն աճել են 1,6 մլրդ դրամով։ Ֆինանսների նախարարությունը բյուջեի նախագծում 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումն իջեցրել է մինչև 10,8 տրլն դրամ, ինչը 158 մլրդ դրամով պակաս է առաջին կանխատեսումից։ Տնտեսական աճի կանխատեսումը նվազել է 0,5%-ով՝ հասնելով 5,1%-ի։
Ըստ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2025 թվականին Հայաստանում կկազմի 54,3%։