«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Առողջապահության նախարարության նախկին ղեկավար, կուսակցական զինակից պատգամավոր Արսեն Թորոսյանին։
Հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քարամյանի մասնակցությամբ վեճից հետո։
Թորոսյանն զբաղեցրել էր Առողջապահության նախարարի պաշտոնը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի հունվար։ 4 ամիս վարչապետի աշխատակազմի ղեկավար աշխատելուց հետո Թորոսյանը 2021 թվականի հունիսին դարձել էր Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։