Դեկտեմբերի 9-ի ցերեկը Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 5-7, երեկոյան՝ 2-4 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7, հովտային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 7-9 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 3-7, հովտային շրջաններում 9-13, նախալեռնային շրջաններում՝ 8-11աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 7-9 աստիճան տաքություն: