Գիտնականները դեկտեմբերի 8-ի արևային հզոր բռնկումներից հետո Երկրի վրա մագնիսական փոթորիկ չեն սպասում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտին:
«Բռնկումից հետո նյութի արտանետումներ են արձանագրվել, բայց, որքան կարելի է դատել, դրանք բոլորը շեղվել են այլ ուղղությամբ։ Արտանետումների ծավալը մեծ չէր։ Ծանր մասնիկների՝ պրոտոնների և իոնների Երկիր հասնելու վտանգը նման դիրքից (արևելյան կողմ) միշտ բարձր է, բայց դետեկտոր սարքերը դեռ լռում են, այնպես որ, ամենայն հավանականությամբ, ոչինչ տեղի չի ունենա»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։