Դեկտեմբերի 10-ի ցերեկը Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 6-8, երեկոյան՝ 1-3 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10, հովտային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 6-9 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 2-4, նախալեռնային շրջաններում՝ 7-10, հովտային շրջաններում 8-13 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 6-8 աստիճան տաքություն: