Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատ) երրորդ անգամ չի աջակցել Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության նախաձեռնությանը՝ անվստահություն հայտնելու վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կառավարությանը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Կայքի տեղեկությամբ՝ նախաձեռնությունը պաշտպանել է 152 պատգամավոր, դեմ է քվեարկել 180-ը։
Ըստ կայքի՝ լիբերալների համար բացասական սցենարը ենթադրում է բոլոր ընդդիմադիր ուժերի կողմից պահպանողական նախաձեռնության աջակցությունը։
Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Կանադայում նշանակված են 2025 թվականի հոկտեմբերին։
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Պահպանողականները երկու անգամ նախաձեռնել էին Թրյուդոյին անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն նրանց չէին աջակցել մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները։ Թրյուդոյի կուսակիցները նրան կոչ էին արել հրաժարական տալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։