Երևանում՝ Սարալանջի փողոցում, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանություն դեպքի մասին ահազանգն ստացել է դեկտեմբերի 10-ին՝ 20։10-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։
Նշվում է, որ դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, վտանգելով իր կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցրել է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առջև, որից կրակոցներ են արձակվել, սակայն վարորդին հաջողվել է փոխուստի դիմել։ Փախուստի է դիմել ևս 2-3 ավտոմեքենա։
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ։