Դեկտեմբերի 11-ի ցերեկը ՀՀ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 4-6, երեկոյան՝ 0-2 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-5 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9, հովտային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։
Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 4-6 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 3-6, նախալեռնային շրջաններում՝ 8-11, հովտային շրջաններում 10-13 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 8-11 աստիճան տաքություն: