Բոլոր այն հարցերը, որ բարձրացնում եք, պետք է խոսել դրանց շուրջ, և շատ հարցերի պարզաբանումներ էական են ՀՀ հետագա զարգացման համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գնդակահարության պատ» խորագրով իր գրառման մեկնաբանություններին։
«2500 մեկնաբանություն կա։ Էլի կկարդամ, կշարունակեմ կարդալ։ Որոշ պարբերականությամբ, որոշ ֆորմատներով կարձագանքենք։ Մեծամասամբ այն օրակարգն է, որի շուրջ քաղաքացիների հետ հաղորդակցության անհրաժեշտության կա։ Մեկնաբանություններից մեծ մասում 10-15 հարցադրումներ են արված, ժամանակատար է»,- հայտարարել է վարչապետը։
«Գնդակահարության պատ» գրառումով Փաշինյանն օգտատերերին կոչ էր արել, որպեսզի գրեն իրեն ուղղված մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին խոստացել էր պատասխանել առանձին գրառումներով:
Ինչպե՞ս են փոխվել կանանց գեղեցկության չափանիշները
Ի՞նչ ընդհանուր բան ունեն Ռուբենսի նկարչությունն ու ժամանակակից plus size մոդելները: Մարդկության պատմության ո՞ր պահին կանայք խաղադրույք կատարեցին ոչ թե...