Ֆրանսիայի Մայոտա անդրծովյան դեպարտամենտի պրեֆեկտ Ֆրանսուա-Քսավիե Բյովիլը կարծում է, որ «Շիդո» ցիկլոնի հետևանքով զոհվածների թիվը կհասնի հարյուրների, իսկ հնարավոր է՝ նույնիսկ հազարների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ զոհերի ընդհանուր թիվը շատ դժվար կլինի հաշվել, քանի որ իսլամի ավանդույթները, որոնք տարածված են Մայոտայում, պահանջում են, որ մահացածներին թաղեն մեկ օրվա ընթացքում:
Ավելի վաղ «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդել էր, որ Մայոտայում «Շիդո» արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 14-ի: