Հայաստանի մարզերում դեկտեմբերի 17-ին ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 3-ից 0 աստիճան, երեկոյան կհասնի մինչև 0-ից -2 աստիճանի։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -4-ից 1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-7 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 1-4 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-5 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 17-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 2 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։