Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում իսրայելական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Բժշկական հաստատությունը վերջին շաբաթների ընթացքում բազմիցս ենթարկվել է իսրայելական ուժերի հարձակումներին, նշել է հեռուստաալիքը։ Հիվանդանոցում կա մոտ 50 վիրավոր, այդ թվում՝ մի քանի մարդ, ովքեր ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, ասել է հիվանդանոցի տնօրեն Հուսամ Աբու Սաֆիան։
Նա նաև տեղեկացրել է, որ շաբաթվա սկզբին իսրայելցի դիպուկահարները կրակ էին բացել վերակենդանացման բաժանմունքի վրա։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ը գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել էին Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան էր տրամադրել։