Հայաստանի մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 4-9 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 0-ից 2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -1-ից 4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-5 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-8 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 8-11 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 8-10 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից 2 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 19-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 2 աստիճան: Քամին հարավային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։