Կամչատկայի հյուսիսում Ան-2 տեսակի ինքնաթիռ է անհետացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևին։
Նշվում է, որ ինքնաթիռը թռչում էր Օսորա բնակավայր:
«Ինքնաթիռն իրականացնում էր բեռների կոմերցիոն փոխադրում»,- ասել է Լեբեդևը։
Ավելի ուշ Ռոսավիացիան հայտարարել է, որ Կամչատկայում կորած ինքնաթիռում, նախնական տվյալներով, երեք մարդ կա։