Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանում դեկտեմբերի 18-ին ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածներինը՝ 31-ի, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով «Ռուսական երկաթուղիներ»-ին։
Նշվում է, որ վիրավորների թվում 5 երեխաներ կա։
«Հոսպիտալացվել է 14 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծանր է։ Հիվանդանոցում ևս մեկ ուղևոր է մահացել»,- հավելել է գերատեսչությունը։
ՏԱՍՍ-ը դեկտեմբերի 18-ին հայտնել էր, որ Մուրմանսկի շրջանի Կանդալակշա թաղամասում բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է մահացել, 11 անձ վիրավորվել է։