Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Պակիստանի ազգային զարգացման համալիրի և նրա բալիստիկ հրթիռների ծրագրում ներգրավված երեք հարակից ընկերությունների նկատմամբ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Զանգվածային ոչնչացման զենքերի տարածման շարունակական սպառնալիքի և Պակիստանի կողմից հեռահար հրթիռների ստեղծման պատճառով Միացյալ Նահանգները նշանակել է չորս կազմակերպություն այդ երկրում՝ նման զենք ստեղծողների և դրանց առաքման միջոցների համար», ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրությունում։
Պակիստանն ակտիվորեն կառուցում է իր «Շահեն» հեռահար բալիստիկ հրթիռների և միջին հեռահարության հրթիռների բաղադրիչները, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ հասցնել, ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչությունը։
Պատժամիջոցների ցանկը ներառում է հրթիռներ մշակող Իսլամաբադի Ազգային զարգացման համալիրը և Կարաչիում տեղակայված երեք մասնավոր ընկերություններ, որոնք արտադրում են հրթիռային համակարգեր։