Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անցկացնելու, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ հավաքը նախատեսված է հաջորդ շաբաթ, և դա կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը:
Տեղեկությունը թերթին հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա մանրամասնել է, որ Քոչարյանի հետ կամփոփեն տարին ու կքննարկեն առաջիկա անելիքները թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարի վերաբերյալ:
Նոյեմբերի 7-ին «Հրապարակ» թերթը, վկայակոչելով պատգամավոր Ագնեսսա Համոյանին, գրել էր, որ Քոչարյանը իր գլխավորած դաշինքի պատգամավորների հետ քննարկել էր ներքաղաքական հարցեր, հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։