«Քաղաքացիական պայմանագրի» վարչության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ նա պատգամավորներին ասել է․ «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգևավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել»։
Թերթը հիշեցրել է, որ ժողովից օրեր անց պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակել են Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, իսկ Հասմիկ Հակոբյանը՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղից: Ինքը` Փաշինյանը, տիկնոջ հետ այցելել էր Գյումրի:
Վարչապետն այդ ժողովում ասել է նաև, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ բոլորի խնդիրը պետք է լինի «անձնական լումա ներդնել Գյումրիում իշխանության հաղթանակի սուրբ գործին», նշել է թերթը։