«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջկա մահվան առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
ՔԿ-ից այլ մանրամասներ չհայտնեցին։
Դեկտեմբերի 20-ին Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն Armenia Today-ին հաստատել էր երեխայի մահվան լուրը։
Դեկտեմբերի 19-ին Armlur.am-ը գրել էր, որ հիվանդանոցում 14-ամյա աղջիկ է մահացել։ Կայքի տեղեկություններով՝ մահվան նախնական վարկածը «մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ ընդունելն էր»։