Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։
T-online պորտալի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, 60-ը՝ վիրավորվել։
Նահանգի կառավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։