Այսօր ձմեռային արևադարձի օրն է, վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մանրամասնում է, որ ձմեռային արևադարձը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:20:30-ին։
«Այդ օրն Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա և հյուսիսային կիսագնդում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ հասնում է նվազագույնի»,- բացատրում է կենտրոնը։
Ըստ այդմ՝ հյուսիսային կիսագնդում արեգակնային ճառագայթները գտնվելով ամենացածր դիրքում՝ ունենում են մի քանի հետաքրքիր հետևանքներ․
կարճ օրեր, երկար գիշերներ․ օրվա լույսի ամենակարճ տևողությունը հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում ձմեռային արևադարձի ժամանակ, քանի որ արևն ավելի քիչ է հայտնվում երկնքում։
«Ձմեռային արևադարձի ժամանակ արևի ուղիղ ճառագայթներն ընկնում են Երկրի մակերևույթի ամենացածր անկյունից, ինչը նվազեցնում է արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը։ Տեղի է ունենում ջերմաստիճանի իջեցում, ինչը պատճառ է դառնում ձմեռային սառը եղանակի։ Արևի ցածր անկյան պատճառով ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը նույնպես նվազում է»,- ասվում է հաղոորդագրությունում։
Նշվում է նաև, որ ձմեռային արևադարձը կարևոր դեր է խաղացել նաև տարբեր մշակույթներում և կրոններում։ Հայաստանի լեռներում և գյուղական վայրերում շատ մարդիկ նշում են այս օրը որպես հատուկ տոն՝ կապված եղանակի փոփոխության հետ, ձմեռային արևադարձը համարելով ձմեռային սեզոնի պաշտոնական սկիզբ։
Հին հռոմեացիները նշում էին Saturnalia տոնը, որը նշանավոր էր առատությամբ և զվարճությամբ։ Հին եգիպտացիները կապում էին աստվածների հետ։ Սկանդինավյան որոշ երկրներում նշում են Yule տոնը, որը ներառում է խարույկներ, սնունդ և երաժշտություն։ Շատ հայտնի հնագիտական կառույցներ ստեղծվել են այնպես, որ համապատասխանեն ձմեռային արևադարձին։ Օրինակ, Սթոունհենջը, անգլիական քարային կառույցը դրված է այնպես, որ ձմեռային արևադարձի ժամանակ արևը հայտնվի հատուկ դիրքում։
«Կարին» համույթը ուխտագնացություն կկազմակերպի դեպի Նժդեհի գերեզման՝ Սպիտակավոր
Դեկտեմբերի 31-ին՝ հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվան ընդառաջ, «Կարին» ազգագրական համույթը ուխտագնացություն կկազմակերպի դեպի Սպիտակավոր վանք, որտեղ...