20-ամյա Գառնիկ Խ-ի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Երևանում՝ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, մահացու վրաերթի է ենթարկել 56-ամյա Վարդան Մ.-ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին՝ ժամը 00:10-ին։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը շտապօգնություն է կանչել, իսկ հերթապահ բժիշկների խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է։
Արցախում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զգացել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած երկրաշարժը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Գերատեսչության տվյալներով՝...